Հայաստանը` ներկայացուցչական կազմով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 8, 2011 14:05

Այսօր Մոսկվայում  կմեկնարկի շախմատի «Աերոֆլոտ Օփեն» հոբելյանական` 10-րդ փառատոնը: Շուրջ 300 խաղացողներ կմասնակցեն փետրվարի 8-16-ը կայանալիք A, B, C մրցաշարերում: Հայաստանը ներկայացուցչական կազմով հանդես կգա: Ուժեղագույնների մրցաշարում (A խումբ), ուր ընդգրկվել են 87 շախմատիստեր, Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (2721), Տիգրան Պետրոսյանը (2604) և Ավետիք Գրիգորյանը (2595): B մրցաշարում (105 մասնակից) հանդես կգան Վահե Բաղդասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Սուրեն Պողոսյանը, C մրցաշարում (103 մասնակից)` Մարկ Բասենջյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Խոջայանը, Սարգիս Մանուկյանը, Մանվել Պետրոսյանը, Արամ Պլուզյանը, Դավիթ Շահինյանը և Տիգրան Սիմոնյանը:

Դիտվել է 2062 անգամ:
Print Friendly

Leave a Reply