Հրդեհ Գյումրիում, մեկ մարդ այրվածքներով հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2011 13:35

Փետրվարի 7-ին, ժամը 12.25-ին ահա­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի 26 կոմիսարների փողոցի թիվ 82 տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.55-ին, մարվել` 13.43-ին:

Ամբողջությամբ այրվել են Ս.Ադամյանին պատկանող ավտոտնակը` 50 քմ. մակերեսով, ներսում կայանված «ԻԺ» մակնիշի 45 ՏՏ 457 պետհամարանիշով և «Ռենո-505» մակնիշի 63 ՕՍ 082 պետհամարանիշով ավտոմեքենանները, կից կառույցի տանիքը` 10 քմ. մակերեսով:

Հրդեհի հետևանքով այրվածքներով Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց է հոսպի­տա­­լաց­­վել 1952 թ. ծնված Ս.Ադամյանը: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բա­վարար:

Նույն օրը, ժամը 23.27-ին ահա­­­­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սարչապետ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.23-ին, մարվել` 01.45-ին:

Ա.Ավետյանին պատկանող տան բակում այրվել է 3 տոնա կուտակած անասնակեր:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply