Լոռիում ուժեղ քամուց 5 գյուղ է հոսանքազրկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2011 13:28

Փետրվարի 7-ին, ժամը 11.30-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 6-ին ժամը 07.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են Լոռու մարզի Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Դաշտադեմ գյուղերը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված գյուղերում էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ:

Իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր գյուղերի էլեկտրամատակարարումը վերականգնվել է, իսկ Միխայլովկա և Դաշտադեմ գյուղերի էլ.մատակարարման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն առավոտյան:

Ժամը 11.40-ին Շամլուղի քաղաքապետից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 7-ին ուժեղ քամին վնասներ է հասցրել քաղաքի շենք-շինություններին, կոտրել ապակիներ, պոկել տանիքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով:

Դիտվել է 831 անգամ:
Print Friendly

Leave a Reply