Շիրակի մարզում ակտիվացել են սողանքները.Առափիի միջն. դպրոցը և 7 տուն վտանգավոր գոտում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2011 13:22

Փետրվարի 7-ին, ժամը 11.20-ին Շիրակի մարզի Առափի գյուղա­պետ Այվազյանից ստացվել է տեղեկատվություն, որ գյուղի գերեզմանատան հարակից տարածքում ակտիվացել է սողանքային գոտին:  Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ առաջացել է ճեղքվածք` մոտ 60 մ երկարությամբ, 20 սմ լայնությամբ և 30-40 սմ խորությամբ (սողանքային զանգվածը մոտ 4500-5000 խմ.):  Սողանքային վտանգավոր գոտում գտնվում են 7 բնակելի տուն և գյուղի միջնակարգ դպրոցը:

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply