Պողոս Նահապետյանը հաղթողից ետ մնաց մեկ միավորով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 8, 2011 13:08
Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպված «Մոսկովյան օփեն» շախմատի ավանդական փառատոնի շրջանակներում ուժերը չափեցին նաև ուսանող խաղացողները: Եվ ահա, երեկ ստուգատեսը հատեց վերջնագիծը: 62 մասնակիցների պայքարում 8-րդ տեղը գրավեց Պողոս Նահապետյանը:
Պենզայում բնակվող հայ շախմատիստը եզրափակիչ` 9-րդ տուրում, հանդես գալով սև խաղաքարերով, առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսեյ Զիմինի նկատմամբ և միավորների իր պաշարը հասցրեց 6-ի: Որպես պարգև նա ստացավ 20 հազար ռուբլի: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Իվան Պոպովը, ով վաստակեց 7 միավոր: Նա էլ հարստացավ 100 հազար ռուբլով:






Facebook
Tweet This
Email This Post
