Երեք և ավելի երեխա ունեցող 4.213 ընտանիքի տրվել է 430 հազարական դրամ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Էդգար Ամիրխանյան | August 5, 2009 13:27
Հանրապետությունում ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ սոցիալական անապահովության համակարգում հաշվառված 4 հազար 213 ընտանիքի տրվել է 430 հազարական դրամ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ Արմեն Մարգարյանն «Արմենպրես»-ին ասել է, որ ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաշվառված է սոցիալապես անապահով 170 հազար ընտանիք:
2007թ. ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար 200 հազարական դրամ է հատկացվել 2 654, իսկ 2008թ-ին` 300 հազարական դրամ` 4306 ընտանիքի:






Facebook
Tweet This
Email This Post
