Հաշվառված մեքենաների 27 տոկոսը դեռևս ԱՊՊԱ չունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2011 10:41

Այս տարվա  հունվարի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 434 հազար 233 տրանսպորտային միջոց. այս մասին հաղորդում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Նույն ժամանակահատվածի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր կնքել է 306 հազար  տրանսպորտային միջոցի սեփականատեր. այսինքն ապահովագրված է հաշվառված մեքենաների 70 տոկոսը:

Տրանսպորտային միջոցները ժամանակավորապես հաշվառումից հանելու նպատակով 12 հազար 853 սեփականատեր կամ 3 տոկոսը հաշվառման համարանիշերը և վկայականները հանձնել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ։

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply