Քննարկել են Շուշիում կերպարվեստի թանգարանի հիմնադրման հետ կապված հարցեր
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 8, 2011 10:30
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է անվանի երկրաբան, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցին, արվեստագետներ Սամվել Հովհաննիսյանին եւ Յուրի Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Շուշի քաղաքում կերպարվեստի թանգարանի հիմնադրման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել Շուշիում թանգարանի բացումը, ինչը նոր լիցք կհաղորդի քաղաքի եւ ամբողջ հանրապետության մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը:
Սահակյանը նշել է, որ մշակույթի ոլորտը հանդիսանում է պետության առաջընթացի կարեւոր հիմքերից մեկը, եւ իշխանություններն ըստ ամենայնի կաջակցեն նման հայրենանվեր նախաձեռնությունների իրականացմանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը:






Facebook
Tweet This
Email This Post
