Արքայազն Վիլիամի հարսնացուն հարսանիքի օրը երկու զգեստ կփոխի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2011 0:31

Բրիտանական արքայազնի հարսնացուն Քեյտ Միդլտոնը հարսանիքի  օրը`ապրիլի 29–ին կփոխի երկու զգեստ: Նրա հագուստը պսակադրության ժամանակ Վեստմիստերյան աբբատությունում կլինի շատ համեստ և ամբողջովին փակ: Այդ մասին պատմել է բրիտանական հայտնի նկարիչ մոդելեր և ստիլիստ Բրյուս Օլդֆիլդը,ով ենթադրվում է լիովին գաղտնի է ստեղծագործում Քեյտի հարսանեկան զգեստը:

Ինչպես նկատում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը , Բրյուս Օլդֆիլդի մոտ էր հագնվում արքայազնի մայրը ` լեդի Դիանան: Բրիտանական թերթերը գրում են, որ հենց նա կկարի Քեյտի հագուստը, այն բանից հետո, երբ հարսնացուի մայրն ու քույրը այցելել են նրան պատկանող հարսանեկան զգեստների արվեստանոցը:

Քեյտը հայտարարում է, որ գաղտնի կպահի իր հարսանեկան զգեստի մասին ցանկացած տեղեկատվություն: Վիլիամի և Քեյտի պսակադրությունը   ուղիղ եթերով կհեռարձակվի   և    անբողջ  աշխարհը այն կարող է դիտել: Մոդելյերի խոսքերով հարսնացուն , ով հետագայում դառնալու է թագուհի չի կարող մարմնի բաց մասերով մասնակցել պսակադրությանը:

Դուք չեք կարող Վեստմիստերյան աբբատություն գալ ուսերը բաց զգեստով,այն պետք է համապատասխանի վանքի հզորությանը:

Մոդելյերի կարծիքով ,ինչպես 1981թ արքայադուստր Դիանայի և արքայազն Չարլզի հարսանիքի ժամանակ,Քեյտի գլխին պետք է ամուսնական քող լինի,իսկ հարսանեկան ընթրիքի ժամանակ նա հագուստը կփոխի ավելի նվազ խիստ զգեստով:

Արքայազնի և իր հին ընկերուհու նշանադրությունը տեղի ունեցավ հոկտեմբերին `Քենիայում իրենց համատեղ հանգստի ժամանակ:

Դիտվել է 2069 անգամ:
Print Friendly

Leave a Reply