Ճարտարապետության ցուցահանդեսներ` Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում

ՄԱՐԴԻԿ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 5, 2009 15:48

cirkulՃարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը և ՀՀ քաղաքաշինության նախարարությունը համատեղ սեպտեմբեր-հոկտեմբերին կկազմակերպեն շրջիկ ճարտարապետական ցուցահանդեսներ Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում:
Թանգարանի տնօրեն, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը «Արմենպրես»-ին ասել է, որ նշված քաղաքներում հայ ճարտարապետության ձեռքբերումները ներկայացնելու համար առանձնացվել են Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործությունները, միջնադարյան, ժամանակակից հայկական, Հայաստանի մայրաքաղաքների շարքից Անիի ճարտարապետությունը և սփյուռքահայերի աշխատանքները:
Գրիգորյանը նշել է, որ Ստեփանակերտում կցուցադրվեն ժամանակակից հայ ճարտարապետների ստեղծագործությունները: Այդ օրերին կանցկացվի նաև Շուշիի արական դպրոցի վերանախագծմանը նվիրված մրցույթի ամփոփում: Նախատեսվում է շենքը վերածել Արցախի ազգային թանգարանի:

Դիտվել է 1339 անգամ:
Print Friendly

Leave a Reply