Ռիոյում պարահանդեսից առաջ հրդեհից ոչնչացան 12 -ից երեք դպրոցների ունեցվածքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2011 21:05

Ռիո –Դե -Ժանեյրոյի հայտնի պարահանդեսը սկսվելուց մեկ ամիս առաջ մթագնեց : Հրդեհը ամբողջովին վերացրեց սամբայի   12 դպրոցից 3-ի պարահանդեսային հագուստները և այլ իրեր նախատեսված պարահանդեսի համար  :

Հրդեհը սկսվեց պահեստից: Հրդեհի վայր հասան 12 հրշեջ խումբ,կրակը վնասազերծելու համար պահանջվեց երկու ժամ:
Սամբայի բոլոր դպրոցները  իրենց  հագուստների և սայլերի համար օգտագործում են ստվարաթուղթ, թուղթ, գործվածք, փայտ և ուրիշ դյուրավառ նյութեր: Տուժած  դպրոցները  ունեն իրենց սեփական անվտանգության  ծառայությունը , բայց ականատեսների վկայությամբ թիկնապահները  իրենք փախան փրկվելով կրակից:

Բարեբախտաբար ոչ մեկը չզոհվեց : Փրկարարները և հրշեջները շարունակում են փլատակների տակից փնտրել  տուժածների: Ռիո –Դե –Ժանեյրոյի  քաղաքապետ Էդուարդո Պաեսը խոստացել է նյութապես   օգնել “վառվածներին” պատրաստելու նոր հանդերձանք և  դեկորացիաներ տոնին մասնակցելու համար:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply