Ադրբեջանի հարավում պայթել է հեռահաղորդակցության հանգույցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2011 20:21

Ադրբեջանի հարավում գտնվող Մասալին շրջանում հեռահաղորդակցության հանգույցի շենքում ուժեղ պայթյուն է  տեղի ունեցել ,որի պատճառով ամենաքիչը մեկը մահացել է և մի քանիսը ` վիրավորվել են: Ինչպես հանրապետության ԱԻՎ-ից տեղեկացրեցին «Ինտերֆաքսին», պայթյունից ,  որը տեղի էր ունեցել հեռահաղորդակցության հանգույցի չորս հարկանի շենքում,մի պատը քանդվել է:Փլատակների տակից այս պահին հանվել և հիվանդանոց են տեղափոխվել հինգ մարդ: Բացի դրանից դուրս է հանվել մեկ զոհվածի դի: Փնտրում են ևս մեկ մարդու:

Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել,պարզվում են պայթյունի պատճառները:

Հեռահաղորդակցության հանգույցի շենքում  պայթյունի հետևանքով ընդհատվել է շրջկենտրոնի հեռախոսային կապը, իսկ շրջանի բնակավայրերի աբոնենտները կարող են միայն իրար հետ կապ պահպանել ,բայց Մասալայի սահմաններից դուրս կապվել չեն կարող:

Իր հերթին Առողջապահության նախարարության լրատվության ծառայությունից հաղորդել են  , որ պայթյունի հետևանքով մի տղամարդ է մահացել: Դեպքից անմիջապես հետո ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել ևս  երեք հոգի, իսկ  մեկին փլատակներից հանել են ավելի ուշ և հիմա վիրահատում են:

Դիտվել է 1335 անգամ:
Print Friendly

Leave a Reply