Արմավիրի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով

Օրվա լուր | | August 5, 2009 13:01

Արմավիր քաղաքի կենդանաբանական այգին համալրվել է 50 հազվագյուտ թռչուններով` նեպալյան, թագավորական, ալմաստե, արծաթափայլ, ականջավոր փասիաններ, կաքավներ, ինչպես նաև գայլ ու շնագայլ:

Այգու տնօրեն Արմեն Թադևոսյանն «Արմենպրես»-ին ասել է, որ կենդանիների համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները: Կենդանաբանական այգին երկու ամսից կունենա կատվազգիների և կճղակավորների ընտանիքներին պատկանող նոր բնակիչներ, որոնց մի մասը բերվելու է արտասահմանից, մյուսը` ՀՀ տարբեր տարածաշրջաններից:

Թադևոսյանն ասում է, որ այգին զերծ չէ խնդիրներից. 18 տարի առաջ կառուցած ուղտի վանդակի փայտե սյուներն ու արգելափակոցները կոտրվել են,  իսկ վերանորոգման համար անհրաժեշտ է 250 հազ. դրամ: Միակ օգնությունը, որ ստանում է կենդանաբանական այգին, Արմավիրի քաղաքապետարանից է`տարեկան 500 հազ. դրամ:
Արմավիրի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1991 թ., զբաղեցնում է 8 հա տարածք:

Երևանի կենդանաբանական այգում էլ այս տարի ծնվել են  45 կենդանիներ: Այգու 210 տեսակի 2 300 կենդանիներից սերունդ են տվել առյուծը, արջը, այծը, կարապը, եղնիկը ու ևս մի քանի այլ կենդանիներ: Աշնանը կենդանաբանական այգին կհամալրվի պարսկական և սև էգ հովազներով:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply