Գեղարքունիքի մարզում ջուրը լցվել է նկուղները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 5, 2009 11:49

Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևի ու կարկտի հետևանքով վարարել է մարզի Երանոս գյուղով անցնող գետակը, որը, դուրս գալով հունից, վնասել է մոտ 6600 քմ կարտոֆիլի և 400 քմ ցորենի ցանքատարածք, ինչպես նաև լցվել 3 տների նկուղներն ու գոմերը:

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից  «Անկախ»-ին տեղեկացրին, որ անձրևից հետո վարարած գետի հատկապես առափնյա տարածքների մշակաբույսերն (կաղամբ, կարտոֆիլ) արմատախիլ են եղել. գետը քշել, տարել է նաև գարու, ցորենի ցանքատարածությունները, քանդվել են մի քանի հնակառույց հացատան  պատեր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը ճշտելու համար:

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply