Գիտնականները ապացուցել են ,որ շոկոլադը մրգերից օգտակար է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 7, 2011 17:28

Բրիտանական  գիտնականները  ուրախացրեցին  շոկոլադի սիրահարներին:  Գիտական վերջին հետազոտությունների  համաձայն, շոկոլադի գործածությունը  օրգանիզմին ավելի շատ օգուտ է տալիս, քան մրգերինը:

«Շոկոլադը պարունակում է ավելի շատ  հակաօքսիդացնող նյութեր և ուրիշ կարևոր բաղադրիչներ, քան մրգերը  և մրգային հյութերը: Եվ այդ տեսանկյունից ավելի օգտակար է »,- նշում  են հետազոտողները: Բայց, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  գիտնականները շեշտում են,  որ խոսքը վերաբերում է առաջին հերթին սև շոկոլադին,որի բաղադրության մեջ պարունակվում է մինչև 60 տոկոս կակաո- հատիկ:

Դիտվել է 1881 անգամ:
Print Friendly

Leave a Reply