ՆԱՍԱ-ի կայքը հրապարակել է Արեգակի եռաչափ պատկերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 7, 2011 17:47
Արևի եռաչափ պատկերն այժմ հասանելի է յուրաքանչյուր ցանկացողի համար. կադրերի «հեղինակն» է «Ստերեո» աստղադիտարանը, որն արձակվել է 2006 թվին:
Աստղադիտարանի երկու սարքերը շարժվում են հելիոստացիոնար ուղեծրին հակադարձ փուլերով և կարողացել են Երկիր հաղորդել աստղի մակերևույթի եռաչափ պատկերը:
Այժմ կարելի է հետևել, թե ինչպես է արևային բիծ հայտնվում լուսատուի անտեսանելի կողմում, ապա տեղափոխվում տեսանելի գոտի: Նախկինում նմանատիպ երևույթներն աստղագետների համար անակնկալ էին: «Այժմ նրանք կարող են կանխատեսել արբանյակների աշխատանքի գոտում կատարվող պայմանների փոփոխությունը և նույնիսկ հաշվի առնել մեր մոլորակի մագնիսական դաշտի վրա արեգակնային ակտիվության ազդեցությունը»,- հայտնում է «Россия-24».






Facebook
Tweet This
Email This Post
