Իռլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 7, 2011 17:02

Փետրվարի 7-ին Իռլանդիայի դեսպան Ջոն Ռոուանը (նստավայրը` Սոֆիա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպան Ռոուանին Հայաստանում հավատարմագրվելու կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Կողմերը կարեւորեցին երկկողմ քաղաքական երկխոսության եւ
առեւտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը` բարձրաստիճան փոխայցելությունների, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների եւ դրանց լուծման ուղիներին:

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply