Կիպրոս մեկնեցին երկրորդ փորձից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 7, 2011 17:04

Քանի դեռ կրքերը չեն հանդարտվում, տարբեր խոսակցությունները շարունակվում են մարտի 26-ին Երևանում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանլիք Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների մրցամարտի շուրջը, նոր իրադարձություններ են հաջորդում: Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր,  որ իբրև Հայաստանի ներկայացուցիչներն արդեն վաճառել են այդ խաղը և հանդիպման ելքը կանխորոշված է` ռուսները հաղթելու են: Հետո էլ պարզվեց, որ ռուսական հեղինակավոր «Սովետսկի սպորտ» թերթի թղթակիցը սխալ է հասկացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ասածը, որ այդ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են: Ընդ որում, դրանց վաճառքը դեռ չի էլ սկսվել: Այսինքն թյուրիմացություն է տեղի ունեցել: Իսկ Հայաստանի ազգային հավաքկանը փորձում է նախապատրստվել պատասխանատու այդ խաղին: Ընդ որում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հիմնականում  ապավինում է իր թիմի` »Փյունիկի» խաղացողների ուժերին: Համենայնդեպս, նրանք գերակշռում են Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուների թվում: Անսպասելին այն է, որ ցոցակից դուրս է մնացել հավաքականի  հնաբանակներից մեկը` Աղվան Մկրտչյանը, ով «Միկա» ակումբի ֆուտբոլիստ է: Դժվար է ասել, թե ինչու նրան չեն վստահում: Եվ ահա, մինչև պաշտոնական հանդիպումը Հայաստանի ընտրանին փետրվարի 9-ին Կիպրոսում ստուգողական խաղ պետք է անցկացնի Վրաստանի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, ՀՖՖ պատվիրակությանը, որի կազմում էին ՀՖՖ նախագահը և գործկոմի անդամները, չի հաջողվել առաջին փորձից ինքնաթիռով թռչել մրցավայր: Ի դեպ, ինքնաթիռը փորձել է  իրականացրել ուղևորությունը,  սակայն  մի քանի րոպե անց պատվիրակությունը վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան։ Կատարվածի պատճառները հայտնի չեն: Այդուհանդերձ, երկրորդ փորձից պատվիրակությունը մեկնել է Կիպրոս:

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply