Պաշտոնապես հայտարարվել են մրցակից զույգերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 7, 2011 16:47

Մարզասերներն անհամբերությամբ են սպասում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերին: Ինչպես հայտնի է, հավակնորդների թվում է նաև Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը: Ի դեպ, նախկինում տարբեր հայտարարություններ էին արվել` կապված մրցավայրի հետ: Հնարավոր էր համարվում, որ մասնակիցներից ոչ բոլորը  կազմակերպիչների հետ ընդհանուր հայտարարի գան և որևէ խաղացողի փոխարինի մեկ ուրիշը: Եվ ահա, Շախմատի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել  է, որ Ռուսաստանի Կազան քաղաքում  մայիսի 3-27-ը կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար  քառորդ եզրափակիչ մրցամարտերում հանդիպելու են Լևոն Արոնյան- Ալեքսեյ Գրիշչուկ, Վեսելին Տոպալով- Գատա Կամսկի, Վլադիմիր Կրամնիկ- Թեյմուր Ռաջաբով, Բորիս Գելֆանդ- Շաքրիյար Մամեդյարով զույգերը: Հավելենք, որ խնդիր է դրված հնարավորն անել, որպեսզի  Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոն: Մեր երկրի ներկայացուցիչն արդեն սկսել է նախապատրաստությունը: Նա Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում, որին մասնակցւմ են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Նադանյանը, չինացի  Վան Հաոն: Ավելի ուշ մարզումներին կմիանա Սերգեյ Մովսիսյանը:
Արոնյանը  Ծաղկաձորում պարապմունքները շարունակելու է մինչև փետրվարի վերջը:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply