Լաս Վեգասի խաղատունը թալանողի հիմարությունը ստվերեց հանցագործության համարձակությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2011 16:34

Լաս Վեգասի դատարանում սկսվեց վերջին շրջանի  ամենահամարձակ ու, միևնույն ժամանակ, ամենամիամիտ թալանչու` 29-ամյա Էնթոնի Կառլեոյի  գործը,  ում հայրը  նույն Լաս Վեգասի քաղաքային դատավորն է:

Թալանը ակնթարթորեն է կատարվել: Սև սաղավարտով մոտոցիկլիստը մոտեցել է խաղատան հյուսիսային  մուտքին, վսահ քայլերով անցել դահլիճը  և ուղիղ մոտեցել սեղանին, որտեղ խաղում էին 25 հազար դոլար արժողությամբ խաղանիշերով (ֆիշկա), հանել է ատրճանակն ու ու բոլորին չշարժվելու հրաման տվել, խլել է կես միլիոն դոլար արժողությամբ խաղանիշերը, վազքով մոտոցիկլին հասել ու քշել անհայտ ուղղությամբ:

Գողություն անողը ոչ մի կասկածելի արարք թույլ չէր տվել մինչ այն պահը, երբ աննկարագրելի անհեթեթ քայլ կատարեց. նա փորձել է գողոնը ինտերնետի  պոկերային կայքի միջոցով վաճառել:

Դիտվել է 1384 անգամ:
Print Friendly

Leave a Reply