Հերթական ապօրինի ձեռնարկատիրական գործունեության բացահայտումներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2011 16:08

ՀՀ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվել Տավուշում:  Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության և ՕՀՎ աշխատակիցների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի Երևանյան 6 հասցեում գործող “Արտամետ» ՍՊԸ-ում, հայտնաբերվել և արձանագրվել են 21 աշխատակիցներ, որոնք սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախատները ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Իսկ Կոտայքի Գառնի գյուղում Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առևտրի ապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել էր  Գառնիի բնակիչ Վահան Գևորգյանը:
Մյուս դեպքում էլ ՕՀՎ Հրազդանի աշխատակիցները հայտնաբերել են լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, ով հասցրել է լավաշի արտադրությամբ և ձեռք բերված արևածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաև ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր` առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու: Ավակիմյանի մոտ ապօրինի գործունեության ստուգում է իրականացվում` հարկային պարտավորությունների հաշվարկման և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ուղղությամբ: Ապօրինի գործունեությունը կասեցված է` մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply