Իտալիայի կանայք թափահարելով վարտիքները պահանջում են Բերլուսկոնիի պաշտոնաթողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2011 15:42

Իտալիայում  զանգվածային բողոքի ցույց էր կազմակերպվել  Սիլվիո Բերլուսկոնիի դեմ: Մի քանի հազար ցուցարարները (հիմնականում` կանայք) հավաքվել էին նախագահի միլանյան առանձնատան դարպասների մոտ ու  պահանջում էին անհապաղ պաշտոնաթող լինել: Մեղադրում էին նրան օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, պաշտոնական դիրքը չարաշահելու, անբարո վարքի և աղմկահարույց սեքսուալ  բարքի համար:

«Իտալիան հասարակաց տուն չէ», «Հեռացիր, ծեր, փչացած», գրված էր պաստառներին: Վիրավորված իտալուհիները, ովքեր համարում են, որ իրենց հեղինակությունն արդեն ընկել է ողջ աշխարհի առջև, իրենց հետ ցույցին բերել էին սպիտակեղեն: Կազմակերպիչների հրահանգով ցուցարարները  վարտիքները օդ էին բարձրացնում:

Դիտվել է 1563 անգամ:
Print Friendly

Leave a Reply