ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության նախապատրաստական քննարկումներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 7, 2011 15:12

2011թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացելիք ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ «Փոխգործակցություն-2011» օպերատիվ-տակտիկական զորավարժության անցկացման վերաբերյալ նախնական քննարկումներին մասնակցելու նպատակով ս.թ. փետրվարի 7-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի պատվիրակությունը` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորությամբ:

Փետրվարի 8-ից 9-ը անցկացվող խորհրդակցությանը, որին  ՀՀ ԶՈՒ պատվիրակությունից բացի մասնակցելու են ՌԴ ՊՆ, ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչները, կքննարկվեն զորավարժության նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply