Ազատվել է Արման Բաբաջանյանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 4, 2009 17:34
Արման Բաբաջանյանն այսօր ազատ է արձակվել իր պատժաժամկետը լրանալուց 44 օր շուտ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» վարչական հանձնաժողովի միջնորդությունը` դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ, որոշում է կայացրել միջնորդությունը բավարարել:
«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ձերբակալվել է 2006-ի հունիսի 26-ին. նա մեղադրվում էր զինծառայությունից խուսափելու և փաստաթղթեր կեղծելու մեջ:






Facebook
Tweet This
Email This Post
