Հայաստանին գրիպի համաճարակ չի սպառնում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2011 14:52

Հայաստանում գրիպի համաճարակի նախանշաններ չկան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը` նշելով, որ մեր երկրում շնչառական սուր վարակիչ հիվանդություններից տարածված է գրիպի B տեսակը, որն ավելի արագ է զարգանում, քան գրիպի A` H3N2 տեսակը:

Ըստ նրա` անցյալ տարվա նույն շրջանում կային համաճարակի նախանշաններ, որոնց հետեւանքով մի քանի դպրոցներ ժամանակավորապես փակվել էին: «Այս տարի 20 %-ով նվազել են շտապ օգնության` շնչառական հիվանդությունների ծանր դեպքերի հետ կապված զանգերը, 100 կանչով նվազել են զանգերը տեղական պոլիկլինիկաներ:

Այս տարի գրանցվել է թոքաբորբի միայն 6 հոսպիտալացման դեպք, որոնք հետեւանք են տնային պայմաններում բուժման եւ բժշկի չդիմելու»,- ընդգծեց Ա. Վանյանը` հորդորելով խուսափել տնային բուժումից, իսկ եթե այդուհանդերձ հիվանդը շարունակում է մնալ տանը, ապա պետք է մինիմալի հասցնել նրա հետ շփումը, օգտագործել ավելի շատ հեղուկ եւ հաճախակի օդափոխել հիվանդի սենյակը: Տեղեկացնենք, որ սուր շնչառական տարբեր հիվանդություններով հանրապետությունում այժմ հոսպիտալացված է 180 անձ:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply