Երեւան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհն ամբողջությամբ բաց է եւ երթեւեկելի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2011 14:48

Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Երեւան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհն ամբողջությամբ արդեն բաց է եւ երթեւեկելի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով փետրվարի 7-ի առավոտյան փակ է եղել Երեւան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի Հարժիսի խաչմերուկից մինչեւ Գորիս ընկած հատվածը: Ս. Տոնոյանի տեղեկացմամբ` վատ տեսանելիության եւ բքի պատճառով փակ է Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը:

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply