Հովիկ Աբրահամյան. «Հարգելի պատգամավորներ, քվեարկեք ձեր փոխարեն»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2011 14:46

Այսօր մեկնարկած  Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում խնդրեց  ուշադրություն հրավիրել վերջին շրջանում Թուրքիայի պահվածքի վրա` դրանք համարելով դիվանագիտական ակնարկներ:

«Անիի ավերակներում թուրքերը նամազ ու ֆոտոսեսիաներ են անում, իսկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում էլ մեզ անվանել են  օկուպանտ,- ասաց նա,-  արդեն  ժամանակն է և վաղուց անցել է, որ հայկական կողմը հետ վերցնի խորհրդարանից հայ-թուրքական արձանգրությունները և իր ստորագրությունն այդ Արձանագրությունից»:

Ի պատասխան հարցադրման՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դրան մի քանի անգամ  պատասխանել է: «Իմ կարծիքը չի փոխվել, իսկ իրենց կողմից նման քայլերը, նման խոսակցությունների տարածումը ես համարում եմ անբարոյականություն»,– ասաց նա:

Հնչեցված հարցի մասին ելույթ ունեցավ նաև նույն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը`  ասելով, որ  երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը Թուրքիան օգտագործում է միայն տարածաշրջանում և աշխարհում իր դիրքերի ամրապնդման համար: «Ես առաջարկում եմ վերանայել  վերաբերմունքը Թուրքիայի դարավոր քաղաքականության նկատմամբ, որն այսօր էլ ցինիկաբար շարունակվում է,- ասաց նա,- եվ երբ մենք բավականին հստակ չենք կողմնորոշվում այդ հարցում, այստեղ հարցեր են ծագում` արդյո՞քԱԺ-ն հստակեցրել է իր ազգային շահերի վերաբերյալ իր քաղաքականությունը»:

Այս քառօրյայի օրակարգում ընդգրկված են 30 օրինագծեր: Նիստի օրակարգի հաստատմանը մասնակցող քվեարկության ձայները 104-ից պակաս չէր:  «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ դահլիճում ներկա են 97 պատգամավոր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը էլ պատգամավորներին հորդորեց քվեարկել միայն իրենց փոխարեն:

Դիտվել է 3455 անգամ:
Print Friendly

Leave a Reply