Բոտուլիզմով դեպքերը նվազում են

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2011 14:46

Բոտուլիզմից խուսափելու համար հարկավոր է հրաժարվել տնային պայմաններում պահածոյացված սննդից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը` միեւնույն ժամանակ նշելով, որ ամեն տարի նվազում են բոտուլիզմով դեպքերը: «Եթե 2005 թվականին նման դեպքերը 35-ն էին, ապա 2010-ին գրանցվել է 12 դեպք, որից մեկը մահվան ելքով:

Այժմ նման ախտորոշմամբ հանրապետության տարբեր հիվանդանոցներում են գտնվում 8 հիվանդներ: Դեպքերը գրանցվել են Արարատի, Շիրակի մարզերում եւ Երեւանում»,- ասաց տեսչության պետը` հավաստիացնելով, որ պատրաստված պահածոները, որոնք Clostridium botulium հարուցիչի բազմացման հիմնական միջավայրն են հանդիսանում, անհնար է վարակազերծել տնային պայմաններում. դա կարելի է իրականացնել միայն պահածո արտադրող կազմակերպություններում:

Տեղեկացնենք, որ հիվանդության ախտանշաններն են `սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի շրջանում ցավերը, ընդհանուր թուլությունը, տեսողության խանգարումը, բերանի չորությունը, որոնց ի հայտ գալուն պես անմիջապես հարկավոր է դիմել բժշկի:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply