Մահմուդ Աբաս. «Պաղեստինցիները չեն հրաժարվելու Իսրայելի դեմ զինյալ պայքարից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 4, 2009 19:43

Մահմուդ Աբաս«Պաղեստինցիները չեն հրաժարվելու իսրայելական զավթմանը դիմադրելու իրենց միջազգայնորեն ամրագրված իրավունքից»,-հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը  Բեթղեհեմում մեկնարկած «Ֆաթհ» («Պաղեստինի ազատագրման կազմակերպություն») շարժման կոնգրեսի բացմանն ունեցած իր ելույթում: Աբասը քննադատել է նաև պաղեստինյան Գազայի հատվածում իշխող իսլամական «Համաս» շարժմանը, որն արգելել էր «Ֆաթհ»-ի պատվիրակներին  մեկնել Արևմտյան ափ` մասնակցելու «Ֆաթհ»-ի 6-րդ համագումարին: «Համաս»-ի ղեկավարները հայտարարել են, որ պատվիրակներին թույլ կտան անցնել Արևմտյան ափ, եթե Աբասի գլխավորած «Ֆաթհ» շարժումը բանտերից ազատ արձակի իր ավելի քան 800 գործիչներին ու անդամներին: Այնուամենայնիվ,  «Ֆաթհ»-ի համագումարին մասնակցում է ավելի քան 2200 պատվիրակ, որոնք 3 օրերի ընթացքում քննարկելու և ընդունելու են ծրագիր, որը տարբերվելու է կառավարության ղեկը ստանձնած «Համաս»-ի ծրագրից:

Ինքնավարության նախագահ Աբասն իր ելույթում կտրականապես ընդդիմացել է հրեաների վերաբնակեցմանը` պաղեստինյան բնակավայրերում և արգելապատի կառուցմանը, որն Իսրայելի կառավարությունը համարում է անվտանգության պատ: Նա չի բացառել նաև զինված պայքարը Իսրայելի դեմ, եթե խափանվեն խաղաղ բանակցությունները, և Իսրայելը խանգարի Պաղեստին պետության ստեղծմանը:

Աբասը նաև հիշատակել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ցմահ առաջնորդ, վաղամեռիկ Յասեր Արաֆաթին,  աղոթք բարձրացրել նրա հոգու խախաղության համար և հայտարարել, որ «պաղեստինյան իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բացահայտվեն Արաֆաթի սպանության պատճառներն ու ոճրագործները»:

Al Jazeera

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply