Փակ է Երեւան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի մի հատված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2011 12:31

Փետրվարի 6-ից տեղացած առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով փետրվարի 7-ին ժամը 10:30-ի դրությամբ փակ է Երեւան-Գորիս-Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի Հարժիսի խաչմերուկից մինչեւ Գորիս ընկած հատվածը:

Ճանապարհը սպասարկող ընկերության կողմից կատարվել են ճանապահին գտնվող անձանց եւ ավտոմեքենաների տեղափոխման աշխատանքներ: Ներկայումս բուքը մեղմացել է, ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվում են: Խնդրում ենք առաջիկա 4-5 ժամերի ընթացքում մինչեւ ճանապարհահատվածի լիարժեք մարքրումը, զերծ մնալ նշված հատվածով երևթեւեկելուց:
Տեղեկացնենք, որ վատ տեսանելիության եւ բքի պատճառով փակ է նաեւ Ճամբարակ-Բերդ ճանապարհահատվածը, Սելիմի լեռնանցքը:


Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply