Ճապոնիայում բացվեց Ձնե փառատոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 7, 2011 8:35

Այսօր Ճապոնական Սապորո քաղաքում բացվեց ձնե փառատոնը,  որտեղ ցուցադրվում են սառցե դինոզավրներ և 22 մետրանոց չինական դղյակի կրկնօրինակը:

Այցելուները կարող են տեսնել հայտնի մուլտֆիլմերի և “Առյուծ -Արքա” երաժշտական կատակերգության հերոսներին:  Բոլորը միասին`  250 մեծ ու փոքր  քանդակներ:  Փառատոնը  արդեն  62-երորդն է և կտևի մինչև կիրակի,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Փառատոնի շրջանակներում ամեն տարի  միչև  2 մլն  այցելու է գալիս, անց է կացվում ձնե քանդակների  մրցույթ,որոնք պատրաստել են սիրող քանդակագործները 16 երկրներից: Ռուսաստանը ներկայացնում  են  Նովոսիբիրսկից  երեք քաղաքացիներ, որը Սապորոյի քույր քաղաքն է: Նրանց պատրաստված  կոմպոզիցիան կոչվում է “Միջազգային ձեռքսեղմում” ,որը խորհրդանշում է միասնությունը:

Ճապոնիայի հյուսիսի Հոկայդո կղզում գտնվող Սապորոյում ձնե փառատոնները անց են կացվում 1950 թվից: Սկզբից դա մտածված էր ,որպեսզի երկրի բնակչությանը ցրեն առօրյա հոգսերից և Երկրորդ համաշխարհայինի ավերածության հիշողություններից:

Աստիճանաբար Սապորոյի փառատոնները աշխարհում հայտնի դարձան և ավելի շատ օտարերկրյա տուրիստներ են գրավում:  Հատկապես մեծ քանդակներ և կոմպոզիցիաներ ստեղծելուն մասնակցում են Ճապոնական զինված ուժերի զինծառայողները, որոնք մասնավորապես զբաղված են “շինանյութը”`ձյունը տեղափոխելով:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply