Թունիսում արգելեցին նախկին իշխող կուսակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2011 23:51
Թունիսի  ՆԳՆ  որոշել է  դադարեցնել նախկին  իշխող կուսակցության `Ժողովրդավարական սահմանադրական միության գործունեությունը/ԴՍՄ/:Նրա ղեկավարն էր ժողովրդի բարկությունից  փախած  հեղինակավոր նախագահ Զին  ալ-Աբիդին բեն Ալին,որը  երկիրը կառավարում էր  23 տարի:
ՆԳՆ որոշմամբ կուսակցության կենտրոնական և տարածքային բոլոր կառույցները այժմ փակ են, արգելված է քարոզչությունը և   կուսակցական միջոցառումների անցկացումը:
ՆԳՆ նախարար  Ֆարհատ Ռաջիի ”Բարձր նպատակների և օրինականությունը խախտելը բացառելու նպատակով”  հրահանգը  կգործի այնքան ժամանակ,մինչև “Չլինի պաշտոնական դատարանի որոշում կուսակցությունը լուծարելու մասին”,ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Այսպիսով կատարվեց ևս մի քայլ “դիկտատորի  ժառանգությունը”վերացնելու համար,քանի որ դեռ պահպանվել էր  բեն -Ալիի կադրային կազմը և նրա կուսակցության ազդեցությունը:
Դա էին պահանջում  ընդդիմությունը  և բազմաթիվ ցուցարարները: Չնայած հեղաշրջումը կատարվել էր հունվարի կեսերին,ցուցարարների և իրավապահների ընդհարումները շարունակվում են : Միայն հանգստյան օրերին զոհվեցին նվազագույնը  4 մարդ,  տասնյակներ ստացան վնասվածքներ:
Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply