Ենթահանձնաժողովը քննարկում է ՙԱրդարության՚ մեդալ հիմնելու հարցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 6, 2011 23:41
Փետրվարի 7-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերով հանձնաժողովի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման հարցերով ենթահանձնաժողովի նիստ, որի օրակարգում է ՙԱրդարության՚ մեդալ հիմնելու և այն առաջինը Սողոմոն Թեհլերյանին հետմահու շնորհելու հարցը:
Նիստը հրավիրված է ՀԽ 607 դահլիճում (Էրեբունի փլազա, 6-րդ հարկ) :
ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն
Դիտվել է 1092 անգամ:





Facebook
Tweet This