Հոմոսեքսուալ պինգվինները դաստիարակում են «իրենց» ձագին

Օրվա լուր | | August 4, 2009 19:33

Կայսերական պինգվիններՍեռական այլ կողմնորոշում ունեցող երիտասարդ պինգվինների զույգը հարևան պինգվինից վերցրել էր ձուն, նստել վրան ու հիմա դաստիարակում է համատեղ «ծննդաբերած» պինգվինիկին. այս արտառոց դեպքը եղել է Գերմանիայի հյուսիսում գտնվող Բրեմերհաֆեն քաղաքի գազանանոցում:

Ինչպես հաղորդում է «BBC»-ն , այս գազանանոցի աշխատակիցները դեռևս 2005թ. նկատել էին, որ մի քանի արու պինգվիններ փորձում են զույգավորվել` նստելով քարերին` ինչպես էգերն են նստում ձվերի վրա: Հենց այդ ժամանակ էլ գիտնականները հայտարարեցին, որ պետք է ուսումնասիրել պինգվինների սեռական կողմնորոշումը:

Գիտնականներին այդպես էլ չհաջողվեց գիտական փորձեր անցկացնել. երբ հոմոսեքսուալիստական հակում ունեցող 6 արու պինգվիններին տեղավորեցին 4 էգ պինգվինների հետ նույն վանդակում, համասեռամոլների իրավունքների պաշտպանության հասարակական խումբը հասավ նրան, որ գիտնականները «չմիջամտեն կենդանիների սեռական կյանքին»:

Արդյունքում` 6 պինգվինները մնացին միասին, իսկ նրանցից 2-ը` Զեթ և Ֆիլպունկտ անուններով, ամբողջ ժամանակ միասին անցկացնելով, բարեհաջող որդի ունեցան այն ձվից, որին մերժել էին կենսաբանական ծնողները: Երկու երջանիկ հայրերն այժմ հերթով հետևում են իրենց ձագին, կերակրում և դաստիարակում նրան:

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Ստյուարտ Վեստն  այս փաստը մեկնաբանելով ասում է, որ հոմոսեքսուալիստի վարքագիծ ունեն բազմաթիվ կենդանիներ, բայց այդ երևույթը մարդկանց համար մինչև հիմա անհասկանալի է: Օրինակ, շիմպանզեների մոտ միասեռական հարաբերությունները ծառայում են խմբում հիերարխիայի հաստատմանը, իսկ թռչունների մոտ, այս դեպքում` պինգվինների, ձագերին միասին դաստիարակելու համար է:

Գերմանական գազանանոցում ապրող կայսերական պինգվինների այս տեսակը, որոնք հիմնականում բնակվում են Պերուի և Չիլիի ծովափնյա հատվածներում, գրանցված են կարմիր գրքում:

Դիտվել է 2064 անգամ:
Print Friendly

Leave a Reply