Ռուսաստանցին 15տարի ապրել է Հնդկաստանում առանց անձնագրի և վիզայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2011 20:05
Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մանիլա քաղաքում ձերբակալվել է  Ռուսաստանի  քաղաքացի Կիրիլ Պոմերանցևը ,որը  15 տարի ապրել է այդ երկրում առանց անձնագրի և առանց վիզայի:
Այդ մասին հայտնել են այսօր Հնդկաստանում  ՌԴ -ն դեսպանատնից: Կիրիլ Պոմերանցևը 15 տարի թափառաշրջիկ կյանք է վարել հյուսիսային Հնդկաստանում;Երեք շաբաթ առաջ նա դիմել է Ռուսաստանի դեսպանություն հայրենիք վերադառնալու ցանկությամբ;  Դեսպանատանը նրան տվել են տեղեկանք վերադառնալու համար: Որից հետո Հնդկաստանի ՆԳՆ-ից ստացել է  նամակ ցուցումներով Մանիլայի օտարերկրյա քաղաքացիների գրանցման դեպարտամենտում իր գործը ուսումնասիրելու և  5 հազար հնդկական ռուպի տուգանք վճարելու համար, քանի որ այդ երկրում ապրել էր առանց փաստաթղթերի:  Պոմերանցևը  ուղևորվել է  Մանիլա  ,բայց  այդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է  նրան :
“Այժմ նրա գործը ուսումնասիրում են “,- բացատրել են ՌԴ  դեսպանատնից: Առաջիկայում Մանիլա կմեկնեն ՌԴ դեսպանատան աշխատակիցներ իրենց քաղաքացուն իրավաբանական օգնություն տրամադրելու համար,հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply