ԶԼՄ-ներն իմացել են, թե ինչքան փող ունի Հ. Մուբարաքը և որտեղ է այն պահում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 6, 2011 9:45

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ընտանիքի հարստությունը, որի հրաժարականն են պահանջում երկրի հազարավոր քաղաքացիներ, կարող է կազմել 40-70 մլրդ դոլար: Նման տեղեկություն են տարածել բրիտանական լրատվամիջոցները` հղում անելով Մերձավոր Արևելքի փորձագետների հաշվարկներին:

Հաղորդվում է, որ իր կարողության նշանակալի մասը Եգիպտոսի առաջնորդը “հետ է գցել”  փոխնագահ եղած ժամանակ և պաշտպանության  փոխնախարարի ու ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնում, երբ կապ է ունեցել բազմաթիվ ներդրումային ծրագրերի և խոշոր ռազմական պայմանագրերի հետ:

Փորձագետների տվյալների համաձայն` Մուբարաքի միջոցների հիմնական մասը պահ է տրված բրիտանական և շվեյցարական բանկերում, ինչպես նաև ներդրված է Լոնդոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Կարմիր ծովի ափին գտնվող անշարժ գույքի օբյեկտներում:

Թե’ Եգիպտոսի նախագահը, թե’ նրա շրջապատը այս տեղեկատվությունը չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում 2011 թ. հունվարի 25-ից շարունակվում են զանգվածային հանրահավաքները: Ցուցարարները, որոնք տարբեր սոցիալական ու տարիքային խմբերից են, պահանջում են Հոսնի Մուբարաքի անհապաղ հրաժարականը, որը իշխանության ղեկին է 1981 թվականից:

 http://top.rbc.ru/society/06/02/2011/538697.shtml

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply