Ռոնալդ Ռեյգանի գլխավոր դերը. ԱՄՆ քառասուներորդ նախագահը 100 տարեկան է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 23:00

“Իմ անունը Ռոնալդ Ռեյգան է: Անցած տարի 16 մլն ամերիկացիների հանգանակությունը հնարավորություն տվեց խաչակրաց արշավանք սկսելու հանուն ազատության, որը հնարավորություն է տալիս “Ազատության զանգ” ծրագիրը տարածել Արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ գերիշխում է կոմունիզմը: Մեզ հաջողվեց հաղորդիչ տեղադրել, որը հեռարձակում է Արևմտյան Բեռլինից: Այդ կայանը երկաթե վարագույրից անդին հաղորդում է ամբողջ ճշմարտությունը”,- ասում է իր հին ակնարկներից մեկում լեգենդար քաղաքական գործիչը:

Դա Ռեյգանի աստեղային ժամն էր: Համարձակ երիտասարդ դերասանը մտավ Հոլիվուդ, որը չգնահատեց Ռեյգան դերասանին, բայց ընդունեց Ռեյգան պրոպագանդիստին. Ահա նա գովաբանում է այն ռադիոն, որը հեռարձակվում է երկաթյա վարարգույրից անդին, և որը իբր ստեղծվել է ամերիկացիների նվիրատվությունների շնորհիվ: Պատմաբանները հետագայում հերքելու էին. դա ԿՀՎ-ի (ЦРУ) նախագիծն էր:

“Նրա` հեռուստատեսային շոու վարելու մտահղացումը տպավորություն թողեց, քանի որ շատ ավելի խելոք տեսք ուներ, քան կար իրականում,- պատմում է “Ռեյգան. Հոլիվուդի տարիները” կենսագրական գրքի հեղինակ Մարկ Էլիոթը:- Ավելի ինքնավստահ, ավելի հմայիչ: Դա հանգեցրեց նրան, որ Ռեյգանին հրավիրեցին ելույթ ունենալու երկրի նախագահի թեկնածուի պաշտպանության քաղաքական խորհրդաժողովում”:

Ռեյգանի դերասանական տարիները հաճույքով էին հիշում նրա քաղաքական հակառակորդները, օրինակ` շարունակ նայում էին  կատակերգություններում նրա անհաջող կրկնօրինակումները:

Ռեյգանը, որ դերասանից վերափոխվում է Կալիֆոռնիայի նահանգապետի, ապա պայքարում է Սպիտակ տան Ձվաձև կաբինետի աթոռի համար, 1980 թ. ձեռնոց է նետում գործող նախագահ Ջիմմի Քարտերին: “Ճգնաժամի ժամանակ կառավարությունը հարցի լուծում չէ, կառավարությունն ինքնին հիմնախնդիր է”,- կասի Ռեյգանը ինաուգուրացիայի ժամանակ: Նա մինչ օրս էլ ամենածեր նախագահն է ամերիկյան պատմության մեջ, որին հայրենակիցները հիշում են նախևառաջ բազմաթիվ անեկդոտների շնորհիվ: Ռեյգանի կատակը, օրինակ, միջուկային գրովի կապակցությամբ, որը սկսվելու էր մի քանի րոպե անց, ավելի շատ սև հումոր էր, քան նուրբ հեգնանք:

“Ես այդ կատակը պատմեցի Գորբաչովին: Խորհրդային Միությունում  յոթ ընտանիքից միայն մեկն անձնական ավտոմեքենա ունի:  Ավտոմեքենա ձեռք բերելը տևական գործընթաց է. ահա վերջապես տղամարդը փողը մուծում է, իսկ նրան պատասխանում են` եկեք ստանալու 10 տարի հետո: Իսկ նա հարցնում է` առավոտյան, թե երեկոյան: Պատասխանը` ինչ տարբերություն 10 տարի անց: Իսկ նա  բացատրում է` դե ջրի մարդն առավոտյան է գալիս”,- այսպես կատակում է ԱՄՆ նախագահը:

Ռեյգանը, որ մահափորձից հետո անձամբ շատ անկեղծ, գրեթե ջերմ նամակ է գրում Բրեժնևին, այնպես որ պետդեպարտամենտը դերմ էր դրա ուղարկելուն, 1983 թ. մարտին հայտարարում է. ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի երաշխավորված փոխադարձ ոչնչացման հայեցակարգը անցյալում է: Սակայն Վաշինգտոնը կառուցում է հակահրթիռային պաշտպանության համակարգ:  Ռեյգանն առաջարկում է որսիչներն ու ռադարները տեղադրել տիեզերքում: Ծրագիրը, Ջորջ Լուկասի ֆիլմի նմանությամբ,  անմիջապես ստանում է “աստղային պատերազմներ” մականունը: Նախագահի այդ զավակը հետագայում խոչընդոտ էր դառնալու Ռեյկյավիկում Գորբաչովի հետ բանակցություններում:

…”Գլխավոր քարտուղար Գորբաչով, եթե խաղաղություն եք ցանկանում, եթե ցանկանում եք, որ Խորհրդային Միությունը և Արևելյան Եվրոպան բարագավաճեն, եթե ազատականացում եք ցանկանում, մոտեցեք այս դարպասներին: Պարոն Գորբաչով, բացեք այս դարպասները: Պարոն Գորբաչով, քանդեք այս պատը”,- ասել է Ռեյգանը Բեռլինի պատի կապակցությամբ` չնայած իր խորհրդականների թախանձանքներին չանել դա:

“Պետք է հիշել, որ Ռեյգանը դերսան էր,- բացատրում է Ռիչարդ Նիքսոնի կենտրոնի նախագահ Դմիտրի Սայմսը:- Ես դա քննադատաբար չեմ ասում, այլ միայն որպես փաստ: Եվ Ռեյգանը սիրում էր դրամադիկանացնել իր մոտեցումները, որպեսզի մոբիլիզացնի  իր քաղաքական պաշտպանությունը իր դիրքի համար”:

Ինչպես գրում է Մադլեն Օլբրայթը իր “Հուշաթերթիկ ԱՄՆ նորից ընտրված նախագահի համար” գրքում, “վերագրել  Ռոնալդ Ռեյգանին սառը պատերազմի հաղթանակը, նույնն է, թե երախտապարտ լինել ծուղրուղու կանչող աքաղաղին այն բանի համար, որ լուսաբաց եղավ”: Միացյալ Նահանգներում Ռեյգանին պաշտում են` անվանելով հանրապետական կուսկացության սրբապատկեր, նրան ընդօրինակում են ինչպես, օրինակ`Ջոն Մակքեյնին, որ պարտվեց Բարաք Օբամային ընտրություններում:

Ամենամեծ հուշարձանը, որ կանգնեցրին 40-րդ նախագահի պատվին, ավիակիր նավն էր` 97 հազար տոննա ջրատարողությամբ: Այն բացառություն էր, քանի որ միակ նավն է, որն անվանել են դեռ կենդանի նախագահի պատվին: Սակայն թողարկման արարողությանը Ռեյգանը ներկա չէր, ավանդական շամպայնի շիշը խփեց առաջին տիկին Նենսի Ռեյգանը: Քաղաքական գործիչը հիվանդ էր ալցհեյմերի հիվանդությամբ և չէր ցանկանում խաթարել  մաչոյի կամ տիրական գործչի կերպարը: Դրանից 11 ամիս անց Ռեյգանը կնքեց մահկանացուն:

Դիտվել է 2610 անգամ:
Print Friendly

Leave a Reply