Մուբարաքի ընտանիքը աստիճանաբար հեռանում է իշխանությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 21:42

Նախագահ Մուբարաքը թողեց իշխող Ազգային -Ժողովրդավարական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը: Միաժամանակ հրաժարական տվեց կուսակցության ղեկավարությունը,այդ թվում Մուբարաքի որդին ` Համելը,որը նաև կուսակցության գործկոմի նախագահն էր: Իրենց պաշտոններից ազատվեցին իշխող շարժման այլ երկարամյա ղեկավարներ ևս:Նոր գլխավոր քարտուղար նշանակվեց Հոսսամ Բադրավին,կուսակցության ազատական թևի ներկայացուցիչը,որը Եգիպտոսում հայտնի է առաջին հերթին գիտական այլ ոչ քաղաքական գործունեությամբ:
Այժմ նա կղեկավարի ԱԺԿ-ն և կկատարի քաղաքական  հարցերով քարտուղարի պաշտոնը,որը նախկինում ղեկավարում էր կրտսեր Մուբարաքը: Այս քայլերը Եգիպտոսում բացատրում են ընդդիմության պահանջներին նախագահի ընդառաջելուն:

Այս ընթացքում ,ոստիկանությունը հետաքննում է Սինայի թերակղզում գազատարի պայթյունի պատճառները:

Ընկերությունը ,որին  պատկանում է գազամուղը պնդում է որ պայթյունը գազի արտահոսքի հետևանք է: Բայց տեղական իշխանությունները համոզված են,որ դա ահաբեկչության հետևանք է:

Գազատարի հրդեհը արագ հանգցրեցին,բայց դեպի Իսրայել,Հորդանան և Սիրիա վառելիքի հոսքը դադարեց:

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply