Ռ. Քոչարյանի անձնական վարկանիշը 2,5 տոկոս է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 5, 2011 14:58

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը 2,5 տոկոս է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է “Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով իրենց վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

Այդ ցածր վարկանիշն Ադիբեկյանը բացատրեց այն հանգամանքով, որ Քոչարյանի` իշխանությունից հեռանալուց հետո նրա ընտանիքի տնտեսական գործունեության շուրջ ստեղծվել է բացասական ֆոն:

“Քանի որ  նա էլ չկարողացավ բավականին հստակ հերքել, նրա նախկին երկրապագուների մոտ բացասական տրամադրություններ ստեղծվեցին,-ասաց սոցիոլոգը:

Ադիբեկյանը նաև ասաց, թե Քոչարյանն այսօր չի կարող օգտագործել ղարաբաղյան խնդիրը` իշխանություն գալու նպատակով, քանի որ այդ հիմնախնդիրն այժմ ներքաղաքական առաջնահերթությունների եռյակից դուրս է գտնվում:

Ըստ սոցիալոգի, Քոչարյանի վերադարձի համար հարկավոր է ճշտել այն փոքր խմբի մարդկանց կարծիքը, որոնք որոշումներ են կայացնում.

«Այն կառույցը, որի վրա հենված է Ռոբերտ Քոչարյանը, կցանկանա՞ հետ կանչել նրան ու նորից առաջարկել ղեկավարել երկիրը, թե՞ ոչ, ահա այդ է խնդիրը-ասաց Ադիբեկյանը:

Դիտվել է 1656 անգամ:
Print Friendly

Leave a Reply