Սերժ Սարգսյանն այսօր կհանդիպի Հիլարի Քլինթոնի հետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | February 5, 2011 14:23

Գերմանիայի Մյունխեն քաղաքում երեկ մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովի շրջանակներում այսօր ևս շարունակվել են քննարկումները։

Թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն tert.am կայքի տեղեկություններով, այսօր երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 21-ին (Մյունխենի ժամանակով 18-ին), ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

Մյունխենում գտնվող tert.am-ի թղթակցին չի հաջողվել ճշտել հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը և այլ մանրամասներ։

Հիշեցնենք, որ Մյունխենյան համաժողովի օրակարգը ներառում է համաշխարհային քաղաքականության արդի մարտահրավերների հետ կապված կարևորագույն մի շարք հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են տեղի ունենում ինչպես համաժողովի պաշտոնական հատվածում, այնպես էլ մասնակիցների բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ: Համաժողովին մասնակցում են մեկ տասնյակից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, զգալի թվով միջազգային կազմակերպություններ, արտաքին գործերի և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան հյուրեր:

Համաժողովի աշխատանքներն ավարտվելու են այսօր երեկոյան։

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply