Իրաքում տեղի ունեցած ավիավթարը յոթ մարդու կյանք է խլել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 14:06
Յոթ մարդ զոհվել և վեցը վիրավորվել են Հյուսիսային Իրաքում երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։
Интерфакс-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Հյուսիսային Իրաքի Սուլեյմանա քաղաքում։
Թռիչքից որոշ ժամանակ անց օդում բռնկվել է լիբանանյան Sky Lounge ընկերությանը պատկանող Hawker 850XP տիպի ինքնաթիռը, որը նախատեսված էր 8 ուղևորների համար նախատեսված ։
Թուրքիայի Տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռը Հյուսիսային Իրաք էր մեկնել Լիբանանից, իսկ Սուլեյմանիա քաղաքում 4 ուղևոր վերցնելուց հետո ուղղություն էր վերցրել դեպքի Ստամբուլ։
Նշվում է, որ վթարի հետևանքով զոհվածներից երեքն անձնակազմի անդամներն են, իսկ չորսը` գործարարներ Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Հորդանանից, Մեծ Բրիտանիայից և Իրաքից։
Օտարերկրացի գործարարներն Իրաքում մասնակցում էին իրաքցի գործարար Ֆարուք Մոլլա Մուստաֆային պատկանող AsiaCell բջջային օպերատորի ներկայացուցիչների կազմակերպած ժողովին։
Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով։






Facebook
Tweet This
Email This Post
