Դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Սեմրա հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Անի Գասպարյան | February 5, 2011 13:44
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երեկ հանդիպում է ունեցել Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական (Conseiller aux Etats), Ժուրա կանտոնի եւ Հանրապետության նախկին նախարար, Սեմրա (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի եւ նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության եւ կրթության ծառայությունների եւ Երեւանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաեւ Սեմրա հիմնադրամի եւ Երեւանի Արաբկիր բժկական կենտրոնի միջեւ համագործակցության ուղղությունները:
Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումն ու ընդլայնումը:
Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսեւորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին եւ արդեն 20 տարուց ավելի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:






Facebook
Tweet This
Email This Post
