Եգիպտոսում գազատար է պայթեցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 13:17

Եգիպտոսում պայթեցվել է Իսրայել տանող գազատարը, որի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել: Պայթյունի պատճառած վնասի չափերը դեռևս հայտնի չեն:

Եգիպտոսի պաշտոնական դեմքերը հայտարարել են, թե պայթյունն իրականացրել են անհայտ ահաբեկիչները:

Ինչպես հայտնում է Reuters-ը, գազի հոսքը կանխվել է:

Միաժամանակ Եգիպտոսում չեն դադարում զանգվածային ցույցերը: Սպասվում է, որ երկրի փոխնախագահը` Օմար Սուլեյմանը, մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական գործիչների հետ այսօր կքննարկի Մուբարաքի կողմից իշխանությունը կառավարման ժամանակավոր մարմիններին փոխանցելու հնարավոր ուղիները:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply