Եգիպտոսում լրագրող է սպանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 12:56

Երեկ հայտնի է դարձել առաջին լրագրողի սպանության մասին, որը լուսաբանում էր Եգիպտոսում տեղի ունեցող իրադարաձությունները:

Associated Press գործակալության փոխանցմամբ` 36-ամյա Ահմեդ Մուհամադ Մահմուդը հրազենային վնասվածք է ստացել իր բնակարանի պատշգամբում, երբ նկարահանելիս է եղել փողոցում տեղի ունեցող բախումները: Կրակողի անձն անհայտ է: Լրագրողին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա երեկ մահացել է: Ահմեդ Մուհամադ Մահմուդն աշխատել է «Al-Taavun» եգիպտական թերթում:

Հատկապես վերջին մի քանի օրերին լրագրողների վրա հարձակումների թիվը շեշտակի աճել է: Թերևս այս քայլով եգիպտական իշխանությունները փորձում են վախեցնել նրանց, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան ներկայացնել, թե իրականում ինչ է կատարվում այդ երկրում:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply