Երևանի 69 խաղահրապարակներում տեղադրվել են մանկական ատրակցիոներ
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | August 4, 2009 19:22
«Արդեն գույքագրվել են Երևանի վարչական բոլոր շրջանների բակային տարածքները, որտեղ կշարունակվեն ասֆալտապատումը և բարեկարգումը»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Վարդանյանն ասել է, որ վերականգնվել է նաև Աթենքի փողոցին հարակից արգելապատնեշը:
Ըստ Վարդանյանի` բակային տարածքներում կահավորված 69 խաղահրապարակներում արդեն իսկ տեղադրված են երեխաների համար նախատեսված խաղային տարբեր ատրակցիոններ, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքի փողոցներին հարակից հողային տարածքները և նախապատրաստական աշխատանքներ տանել` 2010թ.-ից այդ տարածքներում զարդարուն սիզամարգեր ձևավորելու ուղղությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
