Հրանտ Վարդանյանն իր բիզնեսի մի մասը կտեղափոխի Վրաստա՞ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 12:06
Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Հրանտ Վարդանյանը պատրաստվում է իր բիզնեսի մի մեծ հատված տեղափոխել Վրաստան:
Ըստ այդ աղբյուրների, Վարդանյանն այդ որոշումը կայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ պետ Գագիկ Խաչատրյանի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով:
Գործարարը Վրաստանում կատարել էր շուրջ երկու միլիոն դոլարի նախնական ներդրում, և այժմ այդ ներդրումները կավելանան մի քանի անգամ:
Վարդանյանի դեմ ուղղված “արշավի” դրսևորումներից մեկն էլ, թերևս, Հայրենիք TV-ի փակման փաստն է. ըստ տեղեկությունների, Վարդանյանի առջև պահանջ էր դրվել մեկ հեռուստաընկերություն ունենալու, և վերջինս ստիպված հրաժարվել էր Հայրենիք TV-ից` ընտրելով ԱՐ-ը:






Facebook
Tweet This
Email This Post
