Գյումրիում ձերբակալել են 6 «օրենքով գողի» եւ Վարդան Ղուկասյանի որդուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 11:46
Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները փետրվարի 3-ին ժամը 15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակի վրա գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել թվով 20-25 անձանց:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանց մեջ են եղել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր», նախկինում դատապարտված «Զավ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գեւորիկ» մականվամբ 41-ամյա Գեւորգ Մելիքյանը, «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 38-ամյա Սուրեն Ավետիսյանը, Ալո մականվամբ 47-ամյա Ալեքսանդր Մակարյանը, «Մանեթի տղա Սամո» մականվամբ 38-ամյա Սամվել Հարությունյանը, «Աֆուլիկ» մականվամբ 32-ամյա Ռաֆայել Խոյեցյանը, ինչպես նաեւ հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող «Վստրեչի Ապեր» մականվամբ 40-ամյա Արամ Վարդանյանը, եւ 27-ամյա Սպարտակ Ղուկասյանը` Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին:
Բոլորը ենթարկվել են խուզարկման: Նրանք կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:






Facebook
Tweet This
Email This Post
