Մոսկվայի քաղաքապետարանն առաջին անգամ համաձայնել է թույլատրել “Ցասումի օրը”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 5, 2011 10:59

Մոսկվայի իշխանությունները համաձայնել են  ընդդիմադիր “Ցասումի օր”  ցույցի անցկացմանը: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է միջոցառման կազմակերպիչներից մեկը` Սերգեյ Ուդալցովը:  Ցույցին, որը տեղի կունենա փետրվարի 12-ին Թատերական հրապարակում, կարող է մասնակցել 500 մարդ: Ընդ որում, Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է  համաձայնել երթին մինչև նախագահի նստավայրը` բացատրելով, որ դրա մասնակիցները կխանգարեն ավտոմեքենաների երթևեկությանը: Ուդալցովի խոսքով` երթի առնչությամբ իշխանությունների որոշումն անօրինական է, քանի որ իրենք խնդրել են իրենց տրամադրել ճանապարհի միայն մեկ վազքուղին, ոչ թե փակել ճանապարհը:

Նախկինում ընդդիմադիրները բազմիցս փորձել են հասնել քաղաքապետարանի դիմաց (Տվերսկայա 13) հանրահավաքի համաձայնեցմանը, սակայն ամեն անգամ մերժում են ստացել: Որպես կանոն, ցույցերն ավարտվել են մասնակիցներին բռնելով, իսկ կազմակերպիչները` Ուդալցովը և իրավապաշտպան Լև Պոնոմարյովը, տուգանվել են և ձերբակալվել չհամաձայնեցված հանրահավաք անցկացնելու համար:

Նկարում` մի դրվագ 2010 թ. ցույցից

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply