Ղազախսատնում սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրումը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 10:41
Այսօր սկսվում է Ղազախստանի նախագահի թեկնածուների առաջադրումը արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որոնք նշանակված են ապրիլի 3-ին: “Նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է փետրվարի 5-ին և ավարտվում է փետրվարի 20-ին”,- հաղորդել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Ղազախստանի նախագահ կարող է դառնալ ծնունդով Ղազախստանի քաղաքացի` առնվազն 40 տարեկան, պետական լեզուն ազատ տիրապետող և վերջին 15 տարին հանրապետությունում բնակված:
Թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեն հասարակական միավորումները, որոնք գրանցված են սահմանված կարգով, ինչպես նաև քաղաքացիները ինքնաառաջադրման կարգով: Թեկնածուների պաշտպանությունը ընտրողների կողմից հաստատվում է ստորագրահավաքով:
Ինչպես ենթադրում է գործող նախագահի` Նուրսուլթան Նազարբաևի քաղաքական հարցերով խորհրդական Երմուհամեդ Երտիսբաևը, Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունների հայտարարման պատճառներից մեկը Նազարբաևի արտասովոր բարձր վարկանիշն է: “Մի քանի գործոն են դեր խաղացել երկրի ղեկավարի` արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հարցում: Առաջին` Ղազախստանի անկախության բոլոր տարիների ընթացքում Նազարբաևը հատկապես հիմա ունի ամենաբարձր վարկանիշը, որը դրսևորվեց ԵԱՀԿ գագաթնաժողովում` Աստանայում, երբ նա դարձավ համաշխարհային մակարդակի քաղաքական գործիչ”,- ասել է Երտիսբաևը:
Բացի այդ, ըստ խորհրդականի, արտահերթ ընտրությունների հայտարարումը լավ ելք էր առաջին նախագահի լիազորությունները մինչև 2020 թվականը երկարացնելու կապակցությամբ հանաքվեի ամիսուկեսվա երկարաձգումից: “Այդ իրավիճակից երեք ելք կար. հանրաքվեի անցկացում, խորհրդարանի արձակում, արտահերթ նախագահական ընտրություններ: Նախագահն ընտրեց երրորդը”,- ավելացրել է խորհրդականը:






Facebook
Tweet This
Email This Post
