ԵՄ երկրները, ըստ Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքների, կոչ են արել Կահիրեին անհապաղ պայմաններ ստեղծել Եգիպտոսում իշխանությունը փոխանցելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 5, 2011 10:16
Եվրոպական Միության երկրները, ըստ Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքների, կոչ են արել Կահիրեին անհապաղ պայմաններ ստեղծել Եգիպտոսում իշխանությունը փոխանցելու համար. այս մասին հաղորդում է euronews-ը:
Հեռուստաալիքին տված հարցազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնը մանրամասն մեկնաբանել է Եգիպտոսի առնչությամբ եվրոպական դիրքորոշումը:
“Իշխանության անհապաղ փոխացման ձեռնարկումը նշանակում է, որ կառավարությունը պետք է բանակցություններ սկսի ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ: Գործընթացը ենթադրում է “ճանապարհային քարտեզի” մշակում, որի կատարումը պետք է Եգիպտոսը տանի դեպի ժողովրդավարության և ազատ ընտրությունների”,- ասել է Ք. Էշտոնը:
Նա նաև ընդգծել է, որ ընդդիմությունը Եգիպտոսում սոսկ “Մահմեդական եղբայրները” չէ, շատ ուրիշ կուսակցություններ կան` տարբեր հայացքներով, որոնց պետք է ականջալուր լինեն իշխանությունները:






Facebook
Tweet This
Email This Post
